20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ցամաք հացի փող չունեմ, ի՞նչ Նոր տարի /վիդեո/

“Ինչ Նոր տարվա մասին կարելի է խոսալ` չորս երեխա, երկուսը ուսանող ու երկուսը դպրոցական , սպասում եմ`  գոնե… վերջապես մեր հարցը կարողանան լուծել…ինչքան պիտի էս սնանկացման գործը շարունակվի”,-այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Լարիսա Օհանյանը, ում ամուսինը մահացել է ավիովթարից` Իրան թռիչքի ժամանակ:

Ամուսնուս մահից հետո համաձայն դատարանի վճռի՝ նշանակվել է կերակրողի փոխհատուցում, որը սակայն տրվել է մինչև 2008 թվականը:

Լարիսան իր 4 երեխաների հետ միասին հայտնվել է փողոցում: “Հայկական ավիոուղիներ” սնանկացել են` հենց այս ավիոընկերության ինքնաթիռի մեջ է եղել Լարիսայի ամուսինը:

Գոյություն ունի հողատարածք, որի վաճառման դեպքում Լարիսա Օհանյանը ու երեխաները փոխհատուցում կստանան … 

Լարիսան չի մտածում Նոր տարվա սեղանի  մասին, քանի որ.”Ինչ գնումներ, էսօրվա օրով ցամաք հացի փող չունեմ, ինչքան պիտի այսպես շարունակվի… ”,-հավելեց կինը, սակայն արցունքները չթողեցին շարունակել:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ