27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեղադրանք է առաջադրվել՝ 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանի սանին՝ 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

2018թ. հունվարին հաղորդում է ստացվել առ այն, որ հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանի սանը՝ ծնված 2001թ., բռնություն գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նույն կրթահամալիրի 4-րդ դասարանի սան, 2007թ. ծնված տղայի նկատմամբ՝ վերջինիս կամքին հակառակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2001թ. ծնված պատանին 10-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել կրթահամալիրի ննջասենյակներից մեկում՝ 2017թ. դեկտեմբերի 26-27-ին և 2018թ . հունվարի 13-ին՝ գիշերը: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պատանին արթնացրել է քնած երեխային և, սպառնալով ծեծի ենթարկել նրան, սեռական բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2001թ. ծնված պատանուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագ):  Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և հարցաքննվել:

Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ