30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուքիաս Ավետիսյանը պաշտոնանկ արվեց. հանձնաժողովը նոր նախագահ ունի /վիդեո/

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամներ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը, ՛՛Ժառանգությունից՛՛ Թևան Պողոսյանը և ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը արտահերթ նիստ էին հրավիրել: Ինչպես արդեն հայտնել ենք, նրանք օրինական չեն համարում գազային պայմանագրերի քվեարկությունը, քանի որ Հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը միայնակ է կատարել քվեարկության հաշվարկը: Նիստին հրավիրված էր նաև Սուքիաս Ավետիսյանը, սակայն ինչպես նա մեզ ասել էր, չներկայացավ:

Հանձնաժողովի անդամների նիստը պետք է գումարվել ԱԺ 334 սենյակում, սակայն այստեղ նիստ անել նրանց չէր թույլատրվել:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենո որոշումը և հայտնեցին, որ համաձայնագրերի քվեարկությունն անօրեն են ճանաչում ու դրա հետ կապված դիմելու են ՍԴ:

 ՛՛Վիճարկելու ենք այս հարցը ՍԴ-ում, քվեարկությունն իրականում տեղի չի ունեցել, օրենքի խախտումով որևէ քվեարկություն իրականություն չի կարող դառնալ:

Մենք փորձելու ենք հասնել նրան, որ ԱԺ հետ բերվեն նախագծերն ու դրանք նորից քննարկվեն՛՛,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Արծվիկ Մինասյանն առաջարկեց ընդունված որոշման մասին պաշտոնապես տեղյակ պահել ԱԺ նախագահին՝ որպես հաշվիչ հանձնաժողովի եզրակացություն:

Ապա անցում կատարվեց կազմակերպչական հարցերին, որոնց մեջ մտնում էր հաշվիչ հանձնաժողովի նոր նախագահ ընտրելու հարցը: ՛՛Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր իրավունքներն ու իրավունք չունի այսուհետ շարուանկել հաշվիչ հանձնաժողովի նախագահ լինել՛՛,-նշեցին պատգամավորները:

Հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանն առաջարկեց Թևան Պողոսյանի պաշտոնը, սակայն վերջինս ինքնաբացարկ հայտնեց: Ի վերջո հանձնաժողովի չորս անդամները նոր նախագահ ընտրեցին Լյուդմիլա Սարգսյանին:

Իսկ քարտուղար նշանակվեց կոալիցոիան ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ