07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Շղթայական ավտովթար Երևանի Արշակունյաց պողոտայում

Հունվարի 16-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող Մամուլի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Toyota Camry մակնիշի 60 AA 800 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.), Audi A4 մակնիշի 35 FL 451 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ա.), Opel Astra մակնիշի 09 US 172 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ս.), Mazda 6 մակնիշի 35 MQ 626 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ., սեփականատեր՝ Դ. Մ.) և կայանված Mercedes E320 մակնիշի 35 GV 252 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Փրկարարները կատարել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ, հոսանքազրկել Toyota Camry և Audi A4 մակնիշի ավտոմեքենաները և փակել Opel Astra մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ