03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ը մտավ խորը քաղաքական քնի մեջ /վիդեո/

՛՛Տարին ՀՀԿ-ի համար բավականաին հագեցած, նաև արդյունավետ էր՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով 2013 թվականը:

Նա նկատեց, որ տարին ընտրական էր, փետրվարին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որ ապացուցեցին, որ անշրջելի է  Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների դարաշրջանը: ՛՛Բոլոր միջազգային դիտորները հստակ նշեցին, որ այս ընտրությունները լավագույնն էին նախագահական ընտրությունների մեջ՛՛,-շեշտեց ՀՀԿ խոսնակը: Ըստ նրա՝ այս ընտրությունները նաև ապացուցեին, որ իշխող կուսակցությունն ունի կամք ավելի լավացնել ընտրությունների որակը:  

Շարմազանովը նաև առանձնացրեց նախընտրական փուլի հետարքրքիր երևույթները:

՛՛Հետաքրքիրն այն էր, որ թվով երկրորդ ամենամեծ կուսակցությունը ոչ միայն չառաջադրվեց, այլև դիրքորոշում չհայտնեց ընտրությունների վերաբերյալ և նրանք մտան խորը քաղաքական քնի մեջ ՛՛: Նման հետաքրքրիր երևույթ տեղի ունեցավ նաև ՀԱԿ-ի մոտ:

Շարմազանովը նկատեց, որ նախագահական ընտրությունների ժողովրդի 37% քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ օգտվել այն քաղաքական կապիտալից, որ ստացել էր: ՛՛Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն չունեցավ գնալ երկխոսության իշխանության հետ՛՛:

ՀՀԿ-ի այս տարվա ձեռքբերումներից է նաև Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ հաղթանակ տարավ Տարոն Մարգարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ