14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հարոյանի տեղափոխությունը կասկածի տակ է հայտնվել

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի ՛՛Փյունիկի՛՛ կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ է Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող ՛՛Ռոստով՛՛ թիմ տեղափոխվելուն: Սակայն այսօր խնդիրներ են առաջացել եւ տրանսֆերը կարող է ձախողվել: Պատաճառը ոչ թե ակումբի եւ ֆուտբոլիստի անհամաձայնությունն է, այլ ՌՖՖ-ի ակումբների արտոնագրման հանձնաժողովի որոշումը՝ արգելել ՛՛Ռոստովին՛՛ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:

Նման որոշման պատճառ է հանդիսացել  ֆինանսական ընթացակարգի ոչ արժանահավատ տեղեկությունները, ինչպես նաեւ ակումբի աշխատակիցների հանդեպ ունեցած պարտքերը: Որոշումը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 25-ից: Այնպես որ պարտքերը փակելուց հետո միայն ռուսական ակումբը կարող  հայտավորել Հայաստանի հավաքականի պաշտպանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ