13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առաջարկվում է, որ եթե խաղատան տնօրենը խախտի օրենքը, տուգանվի 2 միլիոնով

Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Առաջարկվում է, որ եթե մինչև 21 տարին լրացած անձին հաջողվում է մուտք գործել խաղատուն, ըստ առաջարկվող փոփոխության՝ այնտեղ անձի մասնակցությամբ տեղի ունեցած շահումը կամ կորուստն անվավեր է ճանաչվում, իսկ խաղատան կազմակերպիչը յուրաքանչյուր դեպքի համար 500 հազար դրամի կարգով կարող է տուգանվել:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Ելքը» համաձա՞յն է, որ սանկցիաները փոփոխվեն, ու խաղատան կազմակերպիչն առաջին խախտման համար ոչ թե 500 հազար դրամով տուգանվի, այլ՝ 2 միլիոն դրամով, երկրորդ խախտման համար՝ 5 միլիոն, երրորդ խախտման համար՝ 10 միլիոն, չորրորդ անգամ՝ արդեն զրկել լիցենզիայից: Ի պատասխան՝ Է. Մարուքյանն ասաց, որ իրենք կողմ են խստացմանը ու առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կլրամշակեն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ