11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Պատգամավորների 90 տոկոսը ներկա է ստանում, գնում, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում. Ծառուկյան (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը հրավիրել էր կուսակցության, խմբակցության ղեկավարների և հանձնաժողովների նախագահներին, ՀՀԿ-ն իր տեսակետն է ասել, ՀՅԴ-ն՝ իր, ԲՀԿ-ն՝ իր»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր մասնակցում նախագահի մոտ խորհրդարանականների հետ հանդիպմանը:

Մյուս հարցին, թե ինչու է մշտապես բացակայում նիստերից, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.  «Պատգամավորների 90 տոկոսը գալիս է, վազելով ներկա ստանում, գնում, մի ժամ հետո խորհրդարանը դատարկ է, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում, Եվրախորհրդարնից բերեց 70 պատգամավոր, 20-ին տարավ Ղարաբաղ, ոչ մի պատգամավոր այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել իր ամբողջ կյանքի ընթացքում:

Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա ներկա գրանցվի, գնա, հիմա որ եկա, ներկա ստացա, գնում եմ, դա արդյունավե՞տ է»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ