27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տրանսպորտից զրկված համայնքները տրանսպորտ կունենան

 «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկմանը հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշեց, որ առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը հարցրեց. «Կցանկանայի իմանալ՝ արդյոք կարիքների գնահատման ուսումնասիրություն իրականացվել են, որոնք դուրս էին մնում երթուղային ցանցերից, քանի որ մրցույթներին չէին մասնակցում, ոչ եկամտաբեր լինելու պատճառով, և նաև ինչ սկզբունք է դրվել, որ հնարավորինս շատ համայնքներ ներառվեն»:

Փոխնախարարն արձագանքեց, որ 2017թ-ի ուսումնասիորւթյունների արդյունքում 230 համայնք չէին սպասարկվում, և ձեռնարկված միջոցառումներով 17թ-ի վերջին 170-ի է հասել: «Նոր երթուղային ցանցի կազմի համար հիմանական գաղափարն այն է, որ բոլոր ցանցերը պետք է ինտեգրված լինեն միմյանց հետ և մեծ ուշադրության դարձնելու համար բերվում է մեկ լիազոր մարմնի ենթակայության տակ: Անհրաժեշտության դեպքում կլինեն չվացուցակներ, որոնք առնվազն մեկ կամ երկու օրվա ընթացքում կամ շաբաթվա ընթացում բոլոր համայքները հնարավորություն կունենա տրանսպորտային սպասարկում ունենալ դեպի մարզկենտրոն ու նաև Երևան»,-ասաց նա: Շուշան Սարդարյանը հարցրեց, թե որևէ ձևով ազդեցություն կունենա ուղովարձերի վրա: Փոխնախարարը ասաց, որ այս փուլում իրենք պիլոտային ծրագիր են իրակացնում Արմավիրի մարզում:

«Առաջին հերթին գաղափարն այն է, որ որոշ չափով եկամտաբեր երթուղայինները փոխկապակցվելով լինեն ոչ եկամտաբեր երթուղիների հետ, այսինքն՝ սպասարկել, ոչ թե մեկ կամ երկու երթուղի, այլ ողջ ցանցը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է գնագոյացմանը, ապա նշեց, թե ազատականացված է գինը: «Բայց իրականում ինչպես ցանկացած պահի կա մեթոդոլոգաիա, որ հաշվարկում է գների գոյացումը, և մենք կարծում ենք, որ կկարողանանք զսպել և չթողնել, որ անհարկի բարձր գներ լինեն, դա հիմնավորված կլինի»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ