23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ուրիշ ժամանակ էլ ասում են՝ գնացել, կաբինետներն եք մտել ու փողոց դուրս չեք գալիս. «Ելք» (տեսանյութ)

«Մենք ձևակերպում ենք քաղաքական խնդիրներ, որը հանրության բոլոր շերտերին վերաբերում է, «Ելք» դաշինքը մտադիր չէ սեփականաշնորհել թանկացումների դեմ պայքարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան դիտարկման, թե ոչ իշխանության, ոչ էլ մյուս ընդդիմադիրների կողմից չի ողջունվում թանկացումների դեմ «Ելքի» նախաձեռնած երթը:

Փաշինյանն ընդգծեց՝ իրենք քաղաքական գործունեության հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կան: ««Ելք» դաշինքն իր քմահաճույքի համար երթ չի անում, ուրիշ ժամանակ էլ ասում են՝ գնացել եք, կաբինետներն եք մտել ու փողոց դուրս  չեք գալիս, հիամ անում ենք, բացի դա էլ մենք ժողովրդի հետ ամեն օր էլ շփվում ենք: Թող անհանդուրժող լինեն, ինչ ասեմ, իշխանությունը կլինի անհանդուրժող, քանի դեռ այդ մանդատը չենք ապահովել, բայց եթե ապահովենք, կտեսնենք, թե ոնց կլինեն հանդուրժող»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ