03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հանգիստ, տղերք

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում, չհերքեց, որ Ամանորի կապակցությամբ իրեն շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ փետրվարին հրավիրել Մոսկվա հանդիպման:

“Այո, ունեմ նախապես պայմանավորվածություն՝ աշխատանքային հանդիպում է լինելու”,-ասաց ՀՀ վարչապետը:

“Սա նշանակում է, որ մինչեւ փետրվար դո՞ւք եք պաշտոնավարելու”,-հարցրինք:

“Բնականաբար այս պահին այդպես է ստացվում”,-պատասխանեց Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, կապված 7 տոկոսանոց տնտեսական աճի չգրանցման հետ շարունակում են կուլիսային շշուկները Տիգրան Սարգսյանի հրաժարականի շուրջ:

Իսկ Դմիտրի Մեդվեդեւը, ով, ի դեպ ՌԴ նախագահ Պուտինի կողմից մատնանշվել է որպես իր ժառանգորդներից մեկը,  իսկապես շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում ասված է.

”Հարգելի Տիգրան Սուրենի,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Անցնող տարին հատկապես արդյունավետ էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման համար:

Եվրասիական ինտեգրման գործընթացին միանալու և Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը վկայում է մեր երկու ժողովուրդների շահերի ընդհանրության, համագործակցության բոլոր ուղղություններով աշխատանքների ակտիվացման փոխադարձ տրամադրվածության մասին:

Վստահ եմ, որ 2014 թվականի փետրվարին Ռուսաստան կատարելիք Ձեր այցը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Տիգրան Սուրենի, առողջություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ