09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու ԲՀԿ-ը ընդդիմություն չի հռչակում իրեն

”Խոսքը գնում էր նրա մասին, որ ամբողջ ընդդիմությունը միավորվի, միշտ կարող է գտնվել մի կուսակցություն, որը չի միանա, բոլորին միավորել հնարավոր չէ, իմ ասածը հենց հետևյալն է, որ եթե ընդդիմության հիմնական ուժերին միավորում ես, դա դառնում է ընդդիմության միավորում”,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ի պատասխան հարցին, թե ինչպես ստացվեց, որ ընդդիմությունը կարողացավ միավորվել, հատկապես այն պարագայում, որ ինքն ասում էր` ընդդիմությունը չի կարող համախմբվել, եթե լինի նման բան, դա աշխարհի վերջը կլինի : ”Ես սա եմ նկատի ունեցել, ասել եմ միշտ կգտնվի մի քաղաքական ուժ, որը չի միավորվի, այո, աշխարհը կքանդվի, եթե ընդդիմության բոլոր ուժերը միավորվեն, բայց այն, ինչ մենք ունենք, դա չորս խորհրդարանական ուժերի միավորումն է, որը ես միշտ էլ հնարավոր եմ համարել և որը կայացել է”,-շեշտեց Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ որոշ սկեպտիկներ կային, ովքեր  ընդհամենը մեկ կամ երկու տարի առաջ պնդում էին, որ ԲՀԿ-ն իշխանության մաս է ընդամենը: ”Հիմա մենք տեսնում ենք, որ ամենակարևոր ու ամենալուրջ պահին չորս խմբակցությունները միավորվեցին` ջարդուխուրդ անելով բոլոր վայ-վերլուծաբանների կանխատեսումները առ այն, որ ԲՀԿ-ն իրականում իշխանություն է, որ խորհրդարանում հավաքված են պրոռուսական ուժեր, որոնք երբեք դեմ չեն քվեարկի ”Գազպրոմի” շահերին և այլ բարբաջանքներ էին հնչեցնում”,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ԲՀԿ-ն ինչու իրեն ընդդիմություն չի հայտարարում, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. ”Դուք շատ տեխնիկական հարցի մեջ եք մտնում, որովհետև թե ոնց է ԲՀԿ-ն իրեն տեղավորում քաղաքական դաշտում. այնպիսի հարց չէ, որ ես չպետք է մեկնաբանեմ: Ինձ հետաքրքրում է այն, թե շատ կոնկրետ հարցերի շուրջ քաղաքական ուժը ինչպես է դիրքավորվում, ինչպես է իրեն պահում: Ակնհայտ է` բոլոր սկզբունքային հարցերում, ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին, հակամենաշնորհային մեր հարցապնդմանը, մարտի մեկի սպանությունների շուրջ հանձնաժողովի ստեղծմանը, պետական բյուջեի և այլ հարցերում չորս խմբակցություն եղել են միասնական` ի հեճուկս բոլոր սկեպտիկների, ովքեր Կոնգրեսին մեղադրում էին, ասում էին, թե անիրատեսական է, չեք կարողանալու միավորվել, ովքեր ծաղրում էին… դե հիմա լավ է ծիծաղում նա, ով ծիծաղում է վերջինը”: ՀԱԿ-ն, ըստ նրա, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի միավորման հարցում շատ լուրջ դեր կատարեց: ”Ինքնագովեստ չհնչի, բայց պետք է արձանագրել, որ Կոնգրեսի մուտքով պառլամենտ, մթնոլորտը փոխվել է, փոխվել է, թե խորհրդարանում, թե դրսում: Որևէ մեկը կարո՞ղ է վիճարկել. բոլորն այստեղ միայն դա են խոսում, անգամ պառլամենտի աշխատակազմն է ասում, որ ԱԺ-ն ՀԱԿ-ի մուտքով հեղափոխվել է: Նման կայուն փոփոխություն 98 թվականից սկսած չի եղել: Այս բոլոր ուժերը մինչև Կոնգրեսը գալը ԱԺ-ում կային: Այն ժամանակ փոթորիկը դրսում էր, ոչ թե խորհրդարանում, իսկ հիմա փոթորիկ է և խորհրդարանում, և դրսում: Երբ երկու փոթորիկները միավորմեն, կտեսնեք` ինչ մեծ արդյունք կգրանցվի”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ