27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտավազդ Բայաթյանը գողացե՞լ է /վիդեո/

Բանաստեղծ Վալերի Պայսեր-Խալափյանը Henaran.am-ի խմբագրությանը դիմել էր իր ոտնահարված հեղինակային իրավունքների մասին իրազեկմամբ:Նրա բանաստեղծության խոսքերով 2001 թվականին Արտավազդ Բայաթյանը և Եղիշե Պետրոսյանը ծնունդ են տվել “Սա իմ քաղաքն է” երգին:

Բանաստեղծի  հավաստմամբ. “Քարե ծաղիկ ” բանաստեղծության հետ կապված նա հաճելի հուշեր և իր համար թանկ պատմություն ունի.” Ես Արտավազդ Բայաթյանի հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, բայց վերջերս նկատել եմ, որ տարբեր հաղորդումներում և նաև you tube-ում այդ երգը դրվում է իրենց անունների ներքո: Գոնե մի “չրթ” էլ հիշեն երգի բառերի հեղինակին”,-պատմեց բանաստեղծը:

Վալերի Պայսեր-Խալափյանը հատկապես վիրավորվում է, երբ իր ծանոթները հետաքրքրվում են, թե ինչու երգը կատարելուց չեն հիշատակում նրա անունը:

Երգը գրվել է 1977 թվականին.”Դա հատուկ ծրագրային գրված է, բացի այդ էլ տողերն էլ են կոդավորված: Այդ ժամանակ տեխնիկում էի ավարտել և ինձ գործուղեցին Ռուսաստան: Երևանին հրաժեշտ տալիս ծնվեցին տողերը: Ես էլ երիտասարդ էի, սիրահարված….”,-հավելեց բանաստեղծը:

Վալերի Պայսեր-Խալափյանը մեզ այցելելու պահին ձայնալարերի հետ կապված խնդիր ուներ: Այդ պատճառով նրա հետ զրույցից տեսանյութ չենք ներկայացնում:

Henaran.am-ի թղթակիցը սակայն զրուցեց նաև երգիչ-երգահան  Արտավազդ Բայաթյանի հետ:

Արտավազդ Բայաթյանի հետ զրույցի մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ