28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոշոր վթար Կոմիտասի փողոցում․ կան վիրավորներ

76856

Հունվարի 12-ին, ժամը 00:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում BMW 315 մակնիշի 35 MF 705 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ՝ 1990 թ. ծնված Ա. Վ.-ը և 1992 թ. ծնված Ա. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ