01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչու է թանկացել Երևան-Հրազդան տրանսպորտը

«Այդ երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով, ուստի իրավունք ուներ իր հաշվին այդ գինը իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ, այսօր բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց հնարավոր է՝ ժամանակի ընթացքում նորից փոխի այդ որոշումը և շարունակի աշխատել 400 դրամով»,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Երևան-Հրազդան երթուղու սակագնի թանկացմանը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ սակագինը 400 դրամից դարձել է 500 դրամ։

Հարցին, թե արդյոք կա՞ն ուրիշ նման ընկերություններ, որոնք մրցույթը շահել են ավելի ցածր սակագնով, այժմ էլ կարող են սակագնի բարձրացում իրականացնել, նախարարը պատասխանեց. «Կան մի քանի ընկերություններ, այդ ընկերությունների անվանացանկը չեմ կարող նշել, բայց մենք միասնական տրանսպորտային համակարգ ենք ներկայացնում, և այդ համակարգով ընդհանուր պատկերը կփոխվի»։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ