11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տարոն Մարգարյանը մաղթել է

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին:

Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրերը լինելու են շարունակական: Ամփոփելով կրթական համակարգում իրականացված ծրագրերը՝ Երևանի քաղաքապետն անցնող 2013 թվականը գնահատել է ձեռքբերումների տարի. “Ամանորի նախաշեմը ևս մեկ առիթ է խոսելու անցնող տարվա հաջողությունների ու ձեռքբերումների մասին: Եվ դրանք, իրականում, քիչ չեն: Մեր երեխաներն այս տարի էլ զգալի հաջողություններ արձանագրեցին հանրապետական ու միջազգային ամենատարբեր օլիմպիադաներում ու մրցույթներում: Ինչպես և խոստացել էինք, ջեռուցման խնդիրը լուծելուց հետո մեր ուշադրության կենտրոնում արդեն կրթական հաստատությունների նորոգումն ու հիմնանորոգումն է, գույքով ու տեխնիկական միջոցներով վերազինումը: Անցնող տարում մեր մանկապարտեզներում գույքի թարմացման աննախադեպ ծրագիր սկսեցինք, որը շարունակվելու է նաև 2014-ին: Ամեն դեպքում, ինչ հաջողության, ձեռքբերման մասին էլ որ խոսենք, դրանցում, անշուշտ առանցքայինը ձեր աշխատանքն է, սիրելի մանկավարժներ, ձեր սերն ու նվիրումը ընտրած մասնագիտությանը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության շրջանակում, մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար, Երևանի քաղաքապետի որոշմամբ “Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ” մեդալներով են պարգևատրվել Երևանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սիլվա Սարգսյանը, Երևանի թիվ 35 մանկապարտեզի տնօրեն Ամալյա Ավդալյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը:

Երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած ներդրման համար համակարգի մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ և մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթել է, որ 2014 թվականը նրանց համար լինի առողջության, հաջողությունների ու նորանոր ձեռքբերումների տարի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ