11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տարին Հայաստանի հավաքականի համար անհաջող էր

՛՛Ֆուտբոլ +՛՛ շաբաթաթերթը հրապարակել է եվրոպական հավաքականների դասակարգման աղյուսակը, որը կազմվել է 2013թ. ընթացքում հավաքականների անցկացրած հանդիպումների արդյունքները վերլուծելուց հետո:

Այս անգամ Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 34-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ անցած մրցաշրջանում մեր հավաքականը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը:

Այս տարի Հայաստանի հավաքականը անցկացրել է 9 հանդիպում, տարել է 3 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել է ոչ ոքի եւ կրել է 4 պարտություն: 9 հանդիպումներում մեր հավաքականը խփել է 11 գնդակ, բաց թողել 12 գնդակ: Միջին հաշվարկով մեր հավաքականը վաստակել է 1,222 միավոր, որը քիչ է վերջին 3 տարիների հետ համեմատած:

Ըստ ցուցակի առաջատարը Ուկրաինայի հավաքականն է՝ 2,417 միավորով, երկրոդը Գերմանիան, ով իր ակտիվում ունի նույնքան միավոր: եռյակը եզրափակում է Հունաստանը ՝ 2,300 միավորով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ