ՀՀԿ-ն ընդամենը ժպտում է
՛՛ՀՀԿ-ը ընդամենը ժպտում է, քանի որ ընդդիմությունը չկարողացավ վերջապես համատեղ գործունեություն անել, պրոֆեսիոնալիզմի բաց կար, ավելի շատ սուբյեկտիվ մտածողություն կարողացան ձեռք բերել իրենք՛՛,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՛՛Հանրապետականը՛՛ չի ընկճվում խորհրդարանական ընդդիմության ու այլընտրանքի համատեղ գործունեությունից:
Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազային համաձայնագրերի վավերացման քվեարկությանն ընդդիմությունը պետք է մասնակցեր: ՛՛Ռուսաստանից շատ են վախենում՝ դեմ քվեարկել՛՛:
Արդյոք ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները: ՛՛Մանդատը խաղալիք չէ, եթե իրենց խաղականոններին համապատասխանում են, վայր չեն դնի: Մանդատը տվել է ժողովուրդը, նա էլ պետք է վերցնի ՛՛:
Ինչ վերաբերում է հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց. ՛՛Դա հասարակությանը խաբկանքի ճանապարհով տանելն է, դրանք ժամանակավոր հանձնաժողովներ են ու կատարում են միայն տեխնիկական խնդիր:
Եթե բաց քվեարկություն է, ընդգծված տեխնիկական իրավիճակ է, ու ցանկացած պատգամավոր ու լրագրող կարևող է հաշվել, այնպես որ խնդիր չի եղել, որ քվորում չի եղել ու ՀՀԿ-ը և քվորումն է ապահովել, և անհրաժեշտ կողմ ձայները՛՛:
Սահակյանն ընդգծեց, որ քվեարկության ժամանակ ընդդիմության հիստերիան սկսվեց, երբ բոլորը հաշվեցին ու տեսան, որ իրենց պահանջը չի կատարվում: