11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞նց հավատա օլիգարխներին /վիդեո/

”Ուկրաինան ուրիշ է, նրա համար մեծ պատերազմ է գնում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` ի պատասխան հարցի, թե ինչու Ուկրաինայում ընդդիմությունը կարողացավ միավորվել եւ պրեսինգի ենթարկել Եվրաինետագրման գործընթացի կասեցման դեմ որոշումը, իսկ Հայաստանում ընդդիմադիրները նույնիսկ հստակ դիրքորոշում չեն հայտնել Մաքսային միության վերաբերյալ: 

”Եթե չեն ասում, ուրեմն ազնիվ չեն ու կաշկանդված են”,-հավելեց Մակեյանը՝ մասնավորեցնելով. 

”ԲՀԿ-ն պարզ է, քանի որ չի կարող մի քաղաքական ուժ, որը հարստություն ունենա, որտեղ օլիգարխներ լինեն, օլիգարխ լինի ղեկավարը, այս իշխանությունում գոյատևի ու քաղաքական ընդդիմություն ու այլընտրանք դառնա”:

Ինչ վերաբերում է  ՀՅԴ-ին. ”ՀՅԴ-ի մասով` կոալիցիայի մաս են կազմել, հիմա գնում են դեսպան, իրենց անդամների մեծ մասը չինովնիկներ են: Դաշնակցությունում էլ օլիգարխներ ունեն, նախկին գյուղնախարարն ու կրթության նախարարը, ոնց հավատամ ու դրանց հետ գնամ պայքարի, որ ամեն անգամ կարող են գնալ Բաղրամյան 26 …”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ