12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պահանջում են արտահերթ նիստ, հակառակ դեպքում՝ Սուքիաս Ավետիսյանի հրաժարականը /վիդեո/լրացված/

Քիչ առաջ Ազգային ժողովում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամները՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը եւ “Ժառանգություն”-ից՝ Թեւան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասացին, որ ՌԴ համաձայանագրի քվեարկությունը օրինական չի եղել եւ վավերական չէ: Ըստ նրանց, քվեարկության  քարտերի բացակայության պատճառով էլեկտրոնային տարբերակով քվեարկություն չի եղել: Իսկ քանի որ պատգամավորները ձեռքով են քվեարկել, հաշվիչ հանձնաժողովի նախագահն է միայն հաշվել, եւ ըստ Սահմանադրության դա չի կարող լինել օրինական: Արծվիկ Մինասյանը նշեց, որ  դիմելու են Սահմանդրական դատարան:

Հաշվիչ հանձնաժողովի անդամները դեկտեմբերի 26-ին հրավիրում են արտահերթ նիստ՝ քվեարկելու հանձնաժողովի նախագահ՝ Սուքիաս Ավետիսյանի հարցն ու քվեարկության անվավերության հարցը:

“Արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ դեկտեմբերի 23-ի նիստում տեղի ունեցած քվեարկությունների անցկացման եւ արդյունքների ամփոփման օրինակությունը, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր”,-ասված է հայտարարության տեքստում: Իսկ եթե Սուքիասյանը չգա, ապա պահանջելու են նրա հրաժարականը:

Լրագրողների այն հարցին, թե գուցե պատասխանատվության կանչեն քարտերը վեցրած Զարուհի Փոստանջյանին՝ պատգամավորները նշեցին, որ չեն կարող:

Մանրամասները քիչ անց՝ տեսանյությում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ