02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոսկու շուկայի տնօրինությունը կտուգանվի

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանի խոսքով,  “Վաղարշ եւ որդիներ” ոսկու շուկան կտուգանվի մոտ 95 միլիոն դրամով: Այս թիվը հնարավոր է փոփոխվի, քանի որ ընկերությունը պետք է ներկայացնի իր հիմնավորումները: Ստուգումների ընթացքում շուկայում հայտնաբերվել են առանց հարգորոշման ոսկյա զարդեր կամ անհասկանալի հարգադրոշմամբ ոսկյա իրեր:

Հիշեցնենք, որ ոսկու շուկայի աշխատակիցները վերջերս կառավարության դիմաց ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով, որ համատարած արձանագրություններ են կազմվում եւ նրանք պետք է վճարեն 2 մլն դրամ: Սակայն ոլորտի պատասխանատուն հերքեց դա:

“Մինչեւ կառավարության հանձնարարականը ոսկու շուկայում ստուգումներ չեն եղել, եւ կառավարության դիմաց բողոքի ակցիայի դուրս եկած անձինք տուգանված չեն եղել: Մենք հրավիրեցինք այդ տուգանված աշխատողներին, եւ պարզվեց, որ այդպիսի բան չկա:

Այս տարվա ընթացքում ամենախոշոր տուգանքը, որը նշանակվել է ոսկու եւ թանկարժեք մետաղների վերահսկողության ոլորտում, եղել է 500 հազար դրամը: Եվ այն անձինք, ովքեր եկել էին մեզ մոտ, ասացին, որ այդ քայլին են գնացել, որպեսզի հետագայում հանկարծ խոշոր տուգանքներ չնշանակվեն”,- ասաց Խալիկյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ