06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

2013 թվականին ՀՀ քաղաքային համայնքների լավագույն մարզական բակերը Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջաններում են

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող լավագույն մարզական քաղաքային և գյուղական համայնք և լավագույն մարզական բակ ստուգատեսի արդյունքները: Ըստ այդմ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում լավագույն մարզական բակ ստուգատեսում 1 – ին տեղ է գրավել և 1 միլիոն դրամով   պարգևատրվել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի 3-ի 1 / երկրորդ և երրորդ շենքերին հարակից / բակը: Նույն ստուգատեսում երկրորդ տեղ է զբաղեցրել և 600 հազար դրամով պարգևատրվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի  շինարարների փողոցի 15/2 շենքի բակը:

Համապատասխան վկայագրերն ու  դրամական պարգևները Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներ Արտավազդ Սարգսյանին ու Արմեն Ուլիխանյանին հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը`մաղթելով մարզական նորանոր ձեռքբերումներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ