06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեղրու լեռնանցքի ճանապարհները չեն փակվում

Հայաստանի ամենաբարձր կետի՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի ճանապարհի սպասարկման  ընթացքին ծանոթանալու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը այցելեց Մեղրիի տարածարշրջան:

Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհները սպասարկող  Ճանշինի աշխատակիցները բարեխղճորեն էին կատարել իրենց առջև դրված խնդիրը:

Նրանց սպասարկման տարածքում գտնվող ճանապարհահատվածը, որի երկու կողմերում ձյան բարձր կույտեր էին, իդեալական վիճակում էր:

Այս արդյունքին նրանք հասել են միահամուռ աշխատանքի ու բարձր պատասխանատվության շնորհիվ։

Մեղրու լեռնանցքի ամենաբարձր կետում, ուր բուքն ու մառախուղը առավել հաճախ են  դժվարություններ ստեղծում երթևեկության համար, սառնորակ մի աղբյուր է հոսում, որը սիմվոլիկ նշանակություն ունի ճանշինի աշխատակիցների համար. եթե աղբյուրը բաց է, ուրեմն բաց է նաև ճանապարհը։ 

Ու բոլորի համար շատ կարևոր նշանակություն ունի, որ աղբյուրը տարվա բոլոր եղանակներին հոսի ու բաց պահի ճանապարհը:

Սակայն  սրտացավորեն կատարելով իրենց աշխատանքը, ժամանակին ապահովելով ճանապարհի անցանելիությունը՝ Ճանշինի աշխատակիցների համար ամենից վիրավորականն այն է, որ տարբեր լրատվամիջոցներով իրենց կատարած աշխատանքը հաճախ ներկայացվում է աղավաղված:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Ճանշինի կատարած աշխատանքները:

Նրա խոսքով՝ փորձությունները դեռ առջևում են. ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը Ճանշինների հետ համատեղ ամեն ինչ անելու է, որպեսզի ամբողջ ձմռան ընթացքում Հայաստանի միջպետական և հանրապետական ճանապարհները լինեն անցանելի և նորմալ վիճակում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ