06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում կստեղծվի թմրամոլության եւ թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային կենտրոն

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նախ տեղեկացրեց, որ հաջորդ տարի ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում ստեղծվելու է թմրամոլության և թմրամիջոցների պայքարի կենտրոն: <<Հայաստանի Հանրապետությունը կլինի առաջին երկիրը, որտեղ նման կենտրոն կստեղծվի և այդ կենտրոնը նաև կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, լաբորատորիաներով: Կենտրոնը կտեղակայվի ոստիկանության համակարգում>>,- նշեց ԱԱԽ Քարտուղարը:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` արդեն իսկ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք են բերված, կան ստորագրված փաստաթղթեր: <<Ես կարծում եմ, որ սա մեր պետական մարմինների աշխատանքի համար շատ կարևոր ենթակառուցվածք կլինի, քանզի հիմա քիմիական թմրամիջոցները շատացել են, իսկ Հայաստանը չունի որևիցե լաբորատոր ժամանակակից սարքավորումներ դրանց դեմ պայքարելու համար: Կարծում եմ, որ այս ժամանակակից կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա թմրամոլության դեմ պայքարն ավելի էֆեկտիվ առաջ տանել>>,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Հանձնաժողովը նիստում քննարկեց և հավանություն տվեց <<Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագծին>>, որը հաստատելու համար կներկայացվի Անվտանգության խորհրդի նիստին:

Այնուհետև Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի դիտարկման հանձնաժողովի անդամները զեկուցել են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության  և  գիտության  նախարարություններում  և ՀՀ ԿԱ ոստիկանությունում <<2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի  Հանրապետությունում  թմրամոլության  և  թմրամիջոցների  ապօրինի  շրջանառության  դեմ  պայքարի  ազգային  ծրագրով>>  նախատեսված  միջոցառումների  իրականացման  արդյունավետության  դիտարկման  մասին:

Դիտարկումների արդյունքները ներկայացվում են ՀՀ Նախագահին, որոնց հիման վրա Նախագահը ստորագրում է համապատասխան իրավական ակտեր: Դիտարկումների արդյունքում ի հայտ եկած աշխատանքային խնդիրները դառնում են հանձնաժողովի քննարկման և լուծման առարկա:

Նիստում նաև քննարկվել են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող մի շարք այլ հարցեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ