12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ռուսներին այս պահին ոչինչ չունենք տալու. Արման Սահակյան

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այս տարին իր ոլորտի համար արդյունավետ է համարում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սահակյանն ու ներկայացրեց ոլորտի ձեռքբերումները:

‘’Պետական գույքի մասնավորեցումից գոյացել է ավելի քան 447 մլն դրամ’’,-ասաց նա: Նշենք, որ նախորդ տարվա համեմատ 26% աճ է արձանագրվել, իսկ պետական գույքի օտարումից գոյացել է 1 մլրդ 260 մլն դրամ: սա նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 56%-ով:

Լրագրողները հետաքրքրվոեցին, թե արդյոք նոր կառույց կամ ընկերություն կա, որ պիտի տրվի ռուսական կողմին, ինչին Սահակյանն արձագանքեց.

‘’Ռուսներին մենք այս պահին ոչինչ չունենք տալու: Սեփականաշնորհելու շատ բան ունենք, բայց նախարարությունների շենքերի հետ կապված նոր զարգացումներ չեն սպասվում’’: Սակայն նա չբացառեց, որ պետությանը շահավետ առաջարկներ լինելու դեպքում, հնարավոր են նաև սեփականաշնորհումներ:

Ինչ վերաբերում է ‘’Հայռուսգազարդի’’ քսան տոկոս բաժնեմասը ռուսական ‘’Գազպրոմին’’ վաճառելուն, ապա Արամն Սահակյանն ասաց, որ օրենքի համաձայն այն կարող էր սեփականաշնորհվել ոչ պետական մասի սեփականատիրոջը. ‘’2001-2006թ. ծրագրում ‘’ՀայՌուսգազարդ’’ ընկերությունը եղել է և սեփականաշնորհվել է, մնացած մասի սեփականաշնորհումը ծրագրի շարունակությունն է կազմել: Այս գործարքն իր ամբողջ էությամբ ու բովանդակությամբ իրավաչափ է’’: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ