11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն բարձրացնում է խնդիրները և առաջարկում է լուծումներ. Տիգրան Ուրիխանյան

Այսօր, մամուլի ասուլիսում ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ամփոփեց անցնող տարին: Խոսելով  արտագաղթի մեծ ծավալների մասին նա այս տարվա ձեռքբերումներից համարեց բարոյահոգեբանական հարթության մեջ կազմավորված վիճակը, ինչը ներշնչում է հույս:

Ինչ վերաբերում է իշխանությունների բացթողումներին և ձեռքբերումներին, Տիգրան Ուրիխանյանը դժվարացավ որևէ ձեռքբերում մատնանշել, նկատեց միայն որ թեև իշխանությունները սառնասրտորեն հերքում են` սակայն իրենց համար այս տարի բացահայտել են  այն հակադիր ուժը, որը կազմված է  ՀՀ գիտակից քաղաքացիներից  և նրանց հետ  համամգործակցող քաղաքական ուժերից: Բացթողումների մասին պատգամավորն նշեց, որ ԱԺ հերթական նստաշրջանին` նիստերի ժամանակ  իրենք իրենց յուրաքանչյուր քննադատություններում դա մատնանշում են:

“ Դրանք պատճառներն են` տնտեսական , նույնիսկ անտեսանլելի զարգացման դինամիկայի մասին, ծանր սոցիալակա վիճակի , քաղաքական պայթունավտանգ վիճակի մասին, քաղաքացիների մոտ օր օրի հուսահահտության անելանության զգացում կա”,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանը հավելեց, որ ԲՀԿ-ն բարձրացնում է խնդիրները և առաջարկում է լուծումներ.” Շարունակելու ենք նույն քաղաքական կուրսը: Ըստ որի կամ քաղաքական մեծամասնությունը  պետք է`  վերջիվերջո հաշվի նստի քաղաքացիների հետ, կամ մարդիկ կարտահայտեն իրենց գնահատակնները”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ