24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տիկին Զոհրաբյան, նոր չէ այդպես…/վիդեո/

”Այն երկիրը, որ կորցրել է տնտեսական անվտանգությունը, կորցրել է  նաև քաղաքականը, վասալային փոխհարաբերություններ, տիկին Զոհրաբյան, դա նոր չէ”,-այսօր ասուլիսում ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ դավիթ Հակոբյանը:

Նա կարծում է, թե ընդդիմությունն այսօր դարձել է ավելորդ բեռ իր անարդայունավետ գործունեությամբ, քանի որ նրա ձեռքին լծակ չկա: Հակոբյանը հորդորեց ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներին ցած դնել իրենց մանդատները:

”Հիսուն ընդդիմադիր մանդատ տարեկան երկու միլիոն դոլար ավելորդ գումար է գնում հայ ժողովրդի գրպանից: Քաղաքակիրթ երկրներում քվորումի համար անհրաժեշտ ձայների մեկ երրորդը պետք է ձևավորված լինի ընդդիմության մեկ երրորդով: Մենք չենք տվել լծակ, որ արգելակի մեծամասնության գործունեությունը”:

Ըստ նրա` ժողովրդի մասին մտածող ընդդիմությունն այս պայմաններում չպիտի իզուր կուրծք ծեծի, այլ գործունեություն ծավալի` հրաժարվելով մանդատներից:

”Իշխանափոխություն պետք է կազմակերպվի վերևից, ոչ թե ժողովուրդն անի, հիսուն մանդատը կգցեն ու կհրաժարվեն, ստեղծում են պատմական ճգնաժամ ու իշխանափոխությունը պարտադրում են իշխանությանը”,-շեշտեց մարքսիստը:

Սակայն վերջինս չի հավատում, որ ընդդիմադիրները վայր կդնեն մանդատները:

Շարունակությունը` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ