Յուրի Վարդանյանի “թասիբը” Ծառուկյանի հետ
Դեկտեմբերի 25-ին՝ Հայաստանի քաղաքական էլիտան հավավքելու է “Ֆլորենց” ռեստորանային համալիրում: Այս անգամ պատճառը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն է: Նախարարությունը պարգեւատրելու է Հայաստանի 2014 թ. լավագույն մարզիկներին:
Henaran.am-ի տեղեկություններով, Հայաստանի նախագահը չի մասնակցելու միջոցառմանը: Ներկա է լինելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիր եւ օրենսդիր մարմինների անդամներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մոտ 550 հոգի է հրավիրվել:
Henaran.am-ի հարցմանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից պատասխանեցին, որ պարգեւատրմանը հրավիրվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաեւ մարզական այլ կառույցների ներկայացուցիչներ:
Յուրի Վարդանյանին, փաստորեն, հաջողվեց վերականգնել նախարարության “թասիբ”-ը եւ վարել այլ մարտավարություն: Սույն նախարարությունն առաջին անգամ է կատարել լավագույն մարզիկների ընտրություն, եւ բնականաբար, պարգեւատրումն էլ է առաջինը: Մինչ այժմ լավագույն մարզիկներին որոշում էր ՀԱՕԿ-ի ներքո գործող հայ մարզական լրագրողների ֆեդերացիան:
Վերջինիս ներկայացուցիչները բացի Ծառուկյանին դժգոհելուց, իրենց բողոքն են հայտնել նախարարին՝ նշելով, որ նախարարությունը խլեց ֆեդերացիայի իրավունքը՝ դրսեւորելով ինքնագործունեություն:
Ավելացնենք, որ միջոցառմանը հրավիրված են նաեւ հայ աստղերը: Բացի պետական մրցանակներից, մարզիկներին սպասվում են անկանկալներ՝ թանկարժեք նվերների տեսքով: