12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Այնպես չի, թե ԱԺ մի հատվածում նստած են` հերոսները ու պատրիոտները, մյուս մասում` դավաճանները” /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ամփոփեցին անցած տարին: Ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից այն որակվեց, որպես հակասական տարի:

Գնահատական տալով անցած քաղաքական տարվան` Արամ Գասպարի Սարգսյանը անդրադարձավ Ռուսաստանի հետ կնքված գազի համաձայնագրին.” Սա բացահայտ քրեկան հանցագործություն է, սա հատուկ է արված, Արմեն Մովսիսյանը ասում է, որ մենք երեք տարի բանակցություններ էինք վարում դրա համար չէինք ներկայացնում գինը: Կամ այս կառավարությունը պետք է հեռանա, կամ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի: Հիշյալ նախարարը պետք է պատասխանատվության ենթարկվի”

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հակադարձեց .” Անցած տարի մենք հստակեցրինք մեր քաղաքական կուրսը` միանալով մաքսային միությանը: Շատ հեշտ է քննադատել : Ես ինքս էլ եմ կարդացել համաձայնագիրը:Կան դրույթներ, որոնք վիճարկելի են:  Ասեմ Ձեզ, որ իրականում այնպես չի, թե  ԱԺ մի հատվածում նստած են`  հերոսները ու պատրիոտները, մյուս մասում` դավաճանները”:

Բանավեճին միացավ նաև “Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Շարունակությունը` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ