27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավանդույթի համաձայն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս են այցելել նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը և
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ:

Գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և սպայական կազմին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին մաղթել է բարի ծառայություն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր ու պատասխանատու առաքելությունը` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպաներին` անձնվեր ծառայության համար:

«Սիրելի զինվորներ և սպաներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ և մաղթում եմ բարի ծառայություն: Թող 2018 թվականը նախ և առաջ լինի խաղաղության տարի: Վստահ եղեք, որ հայրենիքը, հարազատ քաղաքը եղել ուշարունակելու է լինել բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին և մենք անելու ենք ամեն ինչ՝ բանակ-հասարակություն կապի շարունակական ամրապնդման ուղղությամբ», – նշել է Տարոն Մարգարյանը:

ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության և հետևողականության համար, ընդգծել է, որ նման վերաբերմունքն իսկապես ոգևորիչ է ու կարևոր:

Նախատոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետի կողմից զորմասին նվիրվել են հեռուստացույցներ, համակարգիչներ, զինվորներին էլ՝ ամանորյա նվերներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ