՛՛Սպարտակի՛՛ երկրպագուները չեն մոռանա Մովսիսյանի հեթ տրիկը
Ռուսական Championat.com կայքը ամփոփել է ՛՛Սպարտակի՛՛ խաղը Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածում:
՛՛Սպարտակը՛՛ երկար ժամանակ անկայուն թիմի համբավ ուներ, այս անգամ իր երկրպագուներին մեծ հույս է տվել: Թիմը ոչ միայն լավ է խաղում, շատ գնդակներ է խփում, այլ կայուն խաղ է ցուցադրում եւ ընդամենը 1 միավորով է հետ մնում 2 առաջատարներից:
Այս ամենում իր մեծ ավանդն ունի թիմի հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վերջինս ՛՛Սպարտակում՛՛ երկար ժանմանակ է գլխավոր ռմբարկուն է: Բացի այդ նա համարվում է առաջնության գլխավոր ռմբարկուի թեկնածուներից մեկը:
Մովսիսյանը աշնանը արդեն խփել է 12 գնդակ, իսկ գոլ + փոխանցում տարբերակով նա նույնպես առաջատարն է՝ 13 միավորով:
Մովսիսյանի ամենագլխավոր ձեռքբերումներից մեկը հեթ տրիկն է ՛՛Զենիթի՛՛ դարպասը: Երկրպագուները դա չեն մոռանա՛՛,- նշել է կայքը: