04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մանդատները վայր կդնե՞ն

Ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները մանդատները վայր դնելու հարց չեն քննարկել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ”Եթե որևէ մեկը կարող է ասել, որ վայր դրված մանդատներով, հնարավոր էր այսօրվա արդյունքին հասնել՝ ես նրա ճակատը կհամբուրեմ”,-ասաց Մինասյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ցույց անողները ընդդիմադիրներից պահանջել էին մանդատը վայր դնել:

 ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս չի կարծում, որ մանդատ վայր դնելը որևէ արդյունք կտա։ ”Ես խնդիր չեմ տեսնում, մանդատից կառչած չեմ եղել, բայց ինչ է տալիս դա, եթե ընդդիամադիրի ձայն չի լսվելու, ի՞նչ է դա տալու”,-շեշտեց Զոհրաբյանը:

”Ժառանագություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն, ի տարբերություն, մեր վերոնշյալ խմբակցությունների, պատրաստ է մանդատը վայր դնել: ”Ինչը, որ արդյունավետ է պայքարի համար, պետք է օգտագործենք, եթե դա արդունավետ է, իհարկե չենք բացառում”։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույնպես դեմ է մանդատները վայր դնելուն։ Ըստ նրա՝ այդ քայլը քաղաքական մեծամասնությանը հնարավորություն կտա ”անարգել շարունակել ապօրինի գործողությունները”:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իր համար բոլոր քայլերն էլ քննարկելի են։ ”Չեմ բացառում, բայց բոլոր քայլերը պիտի լինեն էմոցիոնալ դաշտում”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ