27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի դեմս պարոն Սադոյանի՝ ունենք շատ ակտիվ գործող, պրոֆեսիոնալ, հայրենասեր և պետականամետ մարդ. Շարմազանով

«Հարաբերությունները բավական դրական զարգանում են բոլոր ուղղություններով՝ թե գործադիրի, թե խորհրդարանական մակարդակով, թե ժողովուրդների, թե տնտեսական ու քաղաքական լուրջ հնարավորություններ կան այդ պոտոնեցիալը զարգացնելու: Ես կարծում եմ, որ սա բացառիկ այց էր»,-այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով նախագահի՝ Վրաստան կատարած այցի մասին, որի կազմում նաև Շարմազանովն էր ընդգրկված:

Նա նշեց, որ որպես ականատես էլ կարող է ասել ու հիշեցնել, որ Վրաստանի հետ բարեկամ ժողովուրդներ ենք, ու իրավունք չունենք միանալու, որ հայ-վրացական միացյալ զորքերը շատ բնակավայրեր են ազատագրել: «Այսօր էլ մենք ունենք շատ լավ հիմք՝ զարգացնելու մեր եղբայրական և բարեկամական հարաբերությունները: Չնայած Վրաստանն ունի այլ արտաքին քաղաքական կուրս, մենք՝ այլ, բայց դա չի խանգարելու մեզ, որպեսզի մենք զարգացնենք մեր եղբայրական հարաբերությունները: Իհարկե, կան բազմաթիվ հարցեր, բայց չկա որևէ հարց, որը հնարավոր չլինի լուծել հայ-վրացական բարձր բանակցությունների միջոցով: Երկու կողմից էլ կա և ցանկություն, և քաղաքական կամք բարեկամական հարաբերությունները զարգացնել»,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց՝ շատ կարևոր է այստեղ պետության ղեկավարի անձնական ներդրումը: «Պարոն նախագահի ներդրումը հայ-վրացական ամրապնդման, նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունացման գործում շատ մեծ է: Ես, որպես հայ-վրացական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, պետք է իմ հայ ու վրացի գործընկերների հետ հնարավորինս անենք, որպեսզի նաև խորհրդարանական մակարդակում ազնիվ ու անկեղծ քննարկենք բոլոր հարցերը, մյուս կողմից կառավարություններն են շատ ինտենսիվ աշխատում»:

Շարմազանովը նկատեց, որ կարևոր է նաև դեսպանների դերն ու աշխատանքը, հավելեց՝ Վրաստանի դեսպանն է նաև այստեղ ակտիվ աշխատում: «Մեր նորանշանակ դեսպանը՝ Ռուբեն Սադոյանը՝ նախկին պատգամավորը շատ ինտենսիվ աշխատում է: Դեռ մեկ ամիս չկա, որ նա նշանակվել է, բայց ի ուրախություն մեզ՝ մենք Վրաստանում ի դեմս պարոն Սադոյանի՝ ունենք շատ ակտիվ գործող, պրոֆեսիոնալ, հայրենասեր և պետականամետ մարդ և գործիչ, ով անում է հնարավորը, որպեսզի երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների հարաբերությունները զարգանան: Ես դա տեսել եմ իմ աչքերով:

Կարծում եմ՝ այս բոլոր ուղղություններով մենք պետք է շարունակենք մեր աշխատանքները»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ