04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վերադարձի’ր, սի’րտ, ապրել չի լինում…

ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉ

Քամու բերած
Կարմիր կակաչ,
Ուր է սիրտդ,
Ուր թողեցիր:
Ճանապարհին,
Սարին,
Քարին:
Թե սիրտը քո
Մոլորեցրին
Նրանք,
Ում որ ճանապարհին
Բարև տվիր…
Ուր ես հիմա
Քամու բերած,
Քամու տարած
Կարմիր կակաչ…

ԾՈՎԻ ՇՈՒՆՉԸ

Ծովը շնչում է,
Շնչում է ծովը,
Ու շունչը ծովի հասնում է երկինք,
Ու ծածանվում են ալիքները ծեր`
Վարսերի նման`
Իրենց մեջ առած բազմաթիվ կույսեր…
Դրանից է, որ
Արագանում է շունչը ծովի ծեր…

1994թ. Ադլեր

ՎԵՐԱԴԱՐՁԻ’Ր, ՍԻ’ՐՏ 

Սիրտս ելնում է

Իմ միջից հիմա,

Փախչում ինձնից,

Ու ես մնում եմ

Դատարկ մի տակառ:

 

Ախ, սիրո սով է

Իմ հոգում հիմա,

Ու չորացել են երակներս ողջ,

Ու փշրվում եմ

Ինչպես փխրուն ժայռ`

Արնաքամ,

Անսեր…

 

Վերադարձի’ր,սի’րտ,

Ապրել չի լինում… 

 

ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ՄԻ ՍՏՎԵՐ

 

Կանաչ-կարմիր մի ստվեր

Հետևում է ինձ,

Ես էլ անխելք մի պոետ

Իրենից փախչում,

Իմ ստվերից խռոված`

Ինձ եմ որոնում:

 

Հետո,երբ որ հասկացա,

Այն իմ ստվերն էր,

Չկար կարմիր ու կանաչ.

Ստվերս սև էր: 

ԱՆԱՊԱՏԻ ՕՐԵՆՔՆԵՐ

 

Ես իմ բոլոր խոստումերը

Տվել եմ քեզ,

Քեզ եմ ձոնել երգերը իմ

Ու քեզ սիրել…

Գիշեր-ցերեկ

Աչքիս առաջ ունենալով

Պատկերը քո`

Երազել եմ գրկել,

Սեղմել քարոտ կրծքիս

Կրծքերը քո լավայածին,

Ու ինքնակամ

Ինձ թաղել եմ

Լավայի տակ,

Այնպես լավ է

Մոռացության ծածկույթը այդ:

 

Նեղացրել եմ քեզ երևի

Իմ գոյությամբ,

Տրորել եմ անապատի օրենքները

Ու ծաղկունք եմ նվիրել քո

Ճերմակ մարմնին.

Ստացվել է մի այնպիսի

Խենթ ծաղկեփունջ,

Մանուշակներ.

Ու դու կակաչ,

Հեքիաթների իմ սև կակաչ: 

ԳԱՂՏՆԻՔ

 

Դու գաղտնի ապրում ես ինձանով,

Ես գաղտնի մեռնում եմ քեզ համար,

Ու գաղտնիքը դաջած մեր սրտին

Գնում ենք մեր անհույս

Ու աղոտ ապագան:

 

Ես հրաշք երազներ եմ տեսնում,

Չեմ ուզում արթնանալ քնից…

Եւ ով է ինձ համար

Ժապավենը կյանքիս

Պտտում…

 

Դու գաղտնի ապրում ես ինձանով,

Ես հայտնի երգում եմ քեզ համար… 

ԳՐԻԳՈՐ ՄԱՉԱՆԵՆՑ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ