01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

32 մեդալ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին, Եվրոպայի ուսանողական առաջնությանը մասնակցած Հայաստանի ուսանող մարզիկների թաեքվոնդոյի թիմին և “Աստղագիտություն” առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե  մեդալ նվաճած դպրոցականներին: 

Շնորհակալություն հայտնելով  ներկաներին՝ Հայաստանի Հանրապետության անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար ՝ նախարարը շեշտել է, որ Բրազիլիայում տեղի ունեցած գիմնազիադայի հաջողություններով  եզրափակվել են 2013 թվականի կրթական հաջողությունները: “Ձեր ցուցաբերած արդյունքներով Դուք արդարացրել եք մեր վստահությունը և դրա համար մենք շնարհակալ ենք ձեզանից և հպարտ ենք ձեզանով:

Շարունակալու ենք վստահել ձեզ և հուսով ենք, որ Ձեր հաջողությունները, որոնք այնքան անհրաժեշտ են մեր երկրին, կլինեն շարունակական և մենք նաև Ձեր շնորհիվ շարունակելու ենք ապրել հաղթանակների բերկրանքը:”,- դիմելով ներկաներին՝ նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: 

Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի դպրոցականների  համար միջազգային առարկայական օլիմպիադաներում հաջողությունների հասնելն արդեն ավանդական է դարձել, շատ կարևոր է, որ հայ պատանիները երիտասարդներն ու աղջիկները հաջողություններ են գրանցում  նաև սպորտում, քանի սպորտը կրթության կարևոր բաղադրիչներից է, իսկ “Ֆիզկուլտուրա”  առարկայի դասավանդման բարելավումը՝ նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը:

Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը միջազգային մրցաշարերի մասնակցներին հանձնել է պատվոգրեր, իսկ մեդալակիրները նախարարության կողմից արժանացել են պարգևների:
Նշենք, որ 2013 թվականին  Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել են 15 մեդալ, 4 մեդալ՝ դպրոցականների գիմնազիադայում, 10 մեդալ՝  ուսանողների ունիվերսիադայում և 3 մեդալ՝ Եվրոպայի ուսանողական առաջնությունում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ