21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի.Արմեն Աշոտյան

Կրության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

“Էներգետիկայի ոլորտի մասնագետ չեմ, մասնագետ չեն նաև այս թեմայով ինքնադրսևորվող որոշ գործիչներ: Քաղաքական գործիչ եմ, երևի ավելի մեծ հիմնավորումներով, քան այսօր գալա-համերգ տված շատուշատ “ընդդիմախոսներ”: 
Շատ լավ հասկանում եմ էներգիտակայի ազդեցությունը քաղաքականության, մասնավորապեսч տարածաշրջանային և միջազգային քաղաքականաության վրա:

Եվ այսպես: 
Հայ իրականության մեջ խորհրդարանը երբեք ավելի “հյուսիսային” ոչ իշխանական ներկայացուցչություն չի ունեցել, քան հինգերորդ գումարմանն է: 

Աչքիս դեմն են այն տեսարանները, երբ սույն “պետականասեր սյուզերենները” ամեն պատեհ ու անպատեհ առիթով որսում են ռուսական չինովնիկների ժպիտները, բարևները, ձեռքսեղմումները, չխնայելով դրա համար և ոչ մի միջոց (բառիս բոլոր իմաստներով):

Այսօր էլ խորհրդարանում, “ռիսկ չանելով” խոսել Ռուսաստանի, յուր իշխանությունների “գազային դիվանագիտության” դեմ, մեր գործընկերները հերթական անգամ կրկնեցին իրենց “հերոսությունը”` քննադատելով մեզ և խոսելով բացառապես ՀՀ Կառավարոթյան դեմ: 

Հատկանշական է, որ տարերքի մեջ ընկնելով , այդ “սուրբ” գործի համար ՀՀ ԱԺ ԵՎՐԱինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սատարեց անգամ Վ. Յանուկովիչին` Տիմոշենկոյին բանտարկելու գործում (հիշեցնեմ, որ ողջ Եվրոպան առ այսօր ոտքի է կանգնել այս հարցով):

Ցավում եմ, շատ եմ ցավում, որ ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի` ծակոտիները ավելի շատ են քան բովանդակությունը”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ