17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ականները այդպես էլ չներկայացան /վիդեո/

Ազգային ժողովն այսօր այդպես էլ չկազմակերպեց ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին՛՛ համաձայնագրի վավերացման համար քվեարկությունը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը կանցկացվի ոչ թե այսօր, այլ երկուշաբթի՝ ժամը 12:00-ին։

Ի դեպ, մինչ այդ ԱԺ նախագահն անընդհատ կոչ էր անում ՀՀԿ-ական պատգամավորներին ներկայանալ դահլիճ, քանի որ 18:00-ին պետք է քվեարկություն իրականացվեր։ Սակայն դահլիճում այդպես էլ բավարար թվով ՀՀԿ-ական պատգամավորներ չհայտնվեցին, որպեսզի հնարավոր լիներ պայմանագիրը վավերացնել: Նկատենք, որ ՀՀԿ-ական որոշ պատգամավոր, ինչպես ընդդիմադիրները, քննադատական ելույթներ ունեցան նիստի ընթացքում: Ընդդիմությունը դրան դեմ էր քվեարկելու, իսկ ԲՀԿ-ը չէր մասնակցելու քվեարկությանը: Օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքից՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց վաղվա քվաերկության մասին։ Նման հայտարարությունը հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին։ Մասնավոապես Արծվիկ Մինասյանը տեղից դժգոհեց նման քայլի համար, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ՛՛Դուք իմ պարտականությունները մի կատարեք, ես շատ լավ գիտեմ իմ պարտականությունները՛՛։

Դիտեք՝ նաև տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ