20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ձեր մերկությունը տեսել եմ` չեմ գայթակղվել

՛՛Ընդդիմություն նշանակում է սուրբ, Աստծո կողմից տրված շնորհ, և միակ ճշմարտությունը թաքնված է այդտեղ: Ես գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի, Աստված այդպես է մարդուն արարել, բայց Աստված մարդուն նաև ուղեղ է տվել՛՛,-այսօր ԱԺ արտահերթ նիստում, ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետն, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Վերջինիս կարծես թե զայրացրել էին ոչ իշխանական խմբակցությունների քննադատությունները և Սահակյանը մի շարք որակումներ արեց:

՛՛Մեր ժամանակները ծնել են նաև Փանջունիներ, դավաճաններ, չգիտեմինչեր:

Դու ընդամենը կարողանում ես ծանրաձողի մոտենալ, հարյուր կիլոյի խոսք ես ասում, մեկ էլ տեսնում ես հիստերիայի մեջ, էս հիվանդանոց չի, ես էլ հոգեբույժ չեմ: Չպատասխանեցինք, սրանց թվաց՝ չենք խոսելու: Մի բառը բավական է, որ փոշիանաք, խոսքը ապտակ չի՛՛,- ասաց նա:

Սահակյանը շեշտեց. ՛՛Ընդամենը վաճառքի խնդիր է, մեր բաժնեմասը վաճառում ենք ՌԴ-ին, մինչդեռ քննարկումներ են ընթանում՝ պարտք ենք, պարտք չենք, քանիսով ենք վաճառում, ինչպես պիտի լինի, դրա համար ամեն ինչ օրենքով են անում՛՛: Սահակյանը նշեց՝ ասում են հապշտապ է քննարկվում, սակայն երկու ամիս է՝ ՛՛ծուղրուղու են անում՛՛ վաճառքի մասին, էլ ինչ հապշտապ: ՛՛Էստեղ էթիկայի հանձնաժողովի խնդիր էլ չկա, ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր են, ես չեմ վախեցնում՝ չափերդ ճանաչեք, հլա ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք: Եկել, իշխանությունից խռովում եք: Չեք ուզում, մի քվեարկեք, հլա նայեք սրանց խելքին՝ կա, թե չկա, էդ էլ հարց է՛՛:

Սահակյանը նաև նետեց. ՛՛Ժամանակին Ղարաբաղ էիք ծախում, այսօր մեզ եք դավաճաններ ասում: Սա մեր էներգետիկ զորացման աղբյուրն է, մենք անվտանգ ենք դառնում, էդ բարեկամ երկիր հասկացողությունը մի քիչ լիրիկական հասկացողություն է, դու տարածաշրջանի ամենաէժան գազն ես ստանում: Հլը դու քո ճիվաղային արտաքինով մտածի՝ էս անկախությունը օդից չի եկել է՜՛՛:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, թե երբ երկու երեք հոգի քաղաքացիական նախաձեռնողներ են տեսնում, տասնհինգ դրոշով կանգնում են, ասում են՝ սրանք մեր մարդիկ են:

Սահակյանը խորհուրդ տվեց ժողովրդին չխաբել, նա այսօր գազ պիտի ստանա:

Դիմելով ՛՛Ժառանգությանը՛՛՝ ՀՀԿ անդամը շեշտեց, թե 37% ձայն ստացան, սակայն հուսախաբ արեցին այդ ձայները տվողներին:

՛՛Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և երբեք չեմ գայթակղվել՛՛,-եզրափակեց Սահակյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ