՛՛Ես անմոռանալի տարիներ եմ անցկացրել հավաքականում՛՛. Վարդան Մինասյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր հարցազրույց է տվել ռուսական спорт Элспресс կայքին.
՛՛ Գիտեմ, որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես կազմել է Եվրո 2016թ ընտրական կարգը, որը հարմար է Հայաստանի հավաքականի համար: Չնայած հիմա յուրաքանչյուր 2-րդ հավաքականը կարող է մտնել եզրափակիչ փուլ, քանի որ մասնակիցների քանակը շատացել է:
Մեր առջեւ միշտ էլ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու խնդիր է դրված եել: Նշանակություն չի ունեցել ոչ մեր ուժը, ոչ էլ մրցակցինը:
Հնարավոր է, որ իմ օրոք հավաքականը աճել է, բայց մենք աշխարհի առաջնություն չենք գնում՝ չնայած միջեւ վերջ պայքարում էինք ուղեգրի համար:
Հեռացել եմ հավաքականից այն բանի համար, որովհետեւ փոփոխության կարիք էի զգում: Պրոֆեսիոնալ աճի համար ես ամեն օր պետք է աշխատեմ եւ դա հնարավոր է միայն ակումբում աշխատելով: Հիմա ունեմ մի քանի առաջարկ եւ մոտակա ժամանակներս վերջնական որոշում կկայացնեմ:
Գիտեմ, որ շատերը ցանկանում են, որ ես վերադառնամ հավաքական: Ես հպարտ եմ որ աշխատել եմ հավաքականի հետ: Ես անմոռանալի տարիներ եմ անցկացրել, բայց հիմա ես իմ որոշումը կայացրել եմ՛՛,- եզրափակել է Մինասյանը: