23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը օպերատիվ կարձագանքեն հնարավոր մարտահրավերներին. Բորդյուժա

ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ստորաբաժանումները կազմված են ՀԱՊԿ անդամ երկրների “էլիտար ստորաբաժանումներից” ու  հակաահաբեկչական լավագույն ջոկատներից, որոնք կարող են օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր մարտահրավերներին:  Այսօր  այս մասին հայտարարեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ՀԱՊԿ-ի անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների անդամների լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

“Այդ ստորաբաժանումների խնդիրն է հակամարտությունների տեղայնացումը եւ ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների`  օպերատիվ պաշտպանության ապահովումը”,-նշեց Նիկոլայ Բորդյուժան:

Հարցին, թե որքան ժամանակ կարող է հարկավոր լինել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերին, հնարավոր կոնֆլիկտային իրավիճակներում, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց.” Ես չեմ կարող հարցին հստակ պատասխանել, որովհետեւ ամեն ինչ կախված է իրավիճակից, երբեմն ամեն ինչ զարգանում է ամիսների ընթացքում, երբեմն` մեկ օրում, ինչպես Ուզբեկստանում էր:

ՀԱՊԿ-ի քարտուղարությունում մենք ունենք իրավիճակների գնահատման բաժին, որտեղ կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ միասին քննարկում ենք բոլոր սցենարները: Ենթադրելի է, որ իրավիճակը կայունացնելու հարցը օպերատիվ կլուծվի”:

Խոսելով Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ արագ արաձագանքման ուժերի “Փոխգործակցություն 2012” զորավարժություններից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց,  որ   ՀԱՊԿ-ի զորավարժությունների առանձնահատկությունն այս անգամ կայանում  է նրանում, որ  ռազմական ստորաբաժանումների հետ միասին զորավարժություններին մասնակցում են ԱԻՆ եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջոկատները:

Բորդյուժան նաեւ տեղեկացրեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովների համակարգող խորհրդի նիստին քնարկվել են ՀԱՊԿ կատարելագործման և արդիականացման  մեխանիզմները եւ այն մարտահրավերները, որոնք այսօր առկա են:

Նիստին քննարկվել է նաեւ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների եւ սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հարցը: Պատասխանելով այս մասին լրագրողների հարցին, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ասաց.

“Հարցը բարձրացվել է: Բոլոր խնդիրները, որոնք կապված են սահմանամերձ շրջանների հետ, ոչ միայն քննարկվել են, այլեւ հուսով եմ, որ խորհրդակցությունները ՀԱՊԿ շրջանակներում  կշարունակվեն նաեւ գլխավոր քարտուղարի հետ”:

Նա նշեց, որ սահմանային անվտանգության խնդիրը շարունակում է մնալ օրակարգում, հույս է հայտնելով, որ  ՀԱՊԿ երկրների մասնակցությամբ այս հարցը անպայման կշարունակի քննարկվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ