Էլ օբյե՞կտ մնաց, էսպես վաճառելով որ գնում ենք, վերջը ո՞ւր ենք հասնելու
_1387534156.jpg)
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-ի նիստում շեշտեց, որ Հայաստանը իր բոլոր ընկերությունները վաճառում է այլ երկրների կազմակերպություններին:
՛՛Մենք էլ ի՞նչով ենք վճարելու, էլ օբյե՞կտ մնաց, էսպես վաճառելով որ գնում ենք, վերջը ո՞ւր ենք հասնելու՛՛,-ասաց նա:
Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ այս հարցը ԱԺ չեն բերել մինչ այս, քանի որ բանակցությունները դեռ չէին ավարտվել: ՛՛Մենք բանակցությունները սկսելիս չունեինք մտադրություն, որ քսան տոկոսն անպայման պիտի վաճառեինք և ինչ-որ պարտք փակեինք, դա բանակցություևններ ընթացքում առաջացավ՛՛:
Նախարարը նկատեց, որ քանի որ ցանկություն չունեն նոր պարտք կուտակել, ոչինչ վաճառելու մտադրություն էլ չունեն:
՛՛Իմ մտավախությունն այն է, որ մենք մնացած պարտքի դիմաց էլ տալու ենք Որոտանը, որովհետև այդ ուղղությամբ է գնում, էներգետիկ համակարգում էլ որևէ բան չունենք, որով վճարենք, այսինքն՝ այս կառավարությունը ոչ թե պիտի ծրագիր, բյուջե ներկայացնի, այլ փրկության ծրագիր, որովհետև սենց գնալով մենք վաճառելու ենք մեր պետությունը՛՛: