11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը գին են բարձրացնում. քաղաքագետ

Քաղաքագետ Հարություն Մեսրոբյանը վստահ է, որ նախագահական ընտրությունների շեմին հայաստանյան քաղաքական դաշտի անորոշությունը գին բարձրացնելու համար  է արվում: ՛՛Ինտրիգը գին բարձրացնելու ձև է, ինչքան ինտրիգը երկար տևի, ինչքան հանգուցալուծման օրը մոտ լինի օրենսդրության սահմաններում ընտրությունների օրին, այնքան գինը կբարձրանա՛՛,-ասաց քաղաքագետը լրագրողներին:

Այն, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը դեռևս լռում են և չեն հայտարարում ընտրություններում սեփական դիրքորոշման մասին, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ մեծ ինտրիգներ փնտրելու առիթ չի տալիս: ՛՛Այսօրվա ինտրիգը կանգնած է ԲՀԿ-ի կողքը, բոլորն սպասում են, թե ինչ որոշում կկայացնի ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛: Սակայն խորը ինտրիգներ պետք չէ փնտրել՛՛,-պարզաբանեց քաղաքագետը:

Փորձագետներին անհանգստացնում է ոչ թե լռությունը, այլ այն, որ կուսակցությունները հեռու են քաղաքականությունից և նախագահական ընտրություններից հետո ոչինչ չի փոխվելու: Մեսրոբյանը ընտրությունները համեմատեց Օլիմպիական խաղերի հետ, երբ մասնակիցները միայն առաջին հորիզոնականում հայտնվելու մասին են մտածում:

՛՛Մեզ մոտ կարծես թե չորս, հինգ տարին մեկ Օլիմպիական խաղեր են, և մրցում են միմյանց հետ՝ հասկանալու համար, թե ով է չեմպիոն՛՛,-եզրահանգեց Մեսրոբյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ