27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ականին այս անգամ չմերժեցին

Նիստում քննարկվել է «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական  նախաձեռնության կարգով  ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա կարծիքով առաջարկվող օրինագիծը կարգավորելու է այն հարաբերությունները, որոնք արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում ծագում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև: Ըստ կառավարության եզրակացության, նախագիծն  առավելապես ունի հռչակագրային և ծրագրային բնույթ, հստակ չէ դրա կարգավորման առարկան, այն չի բովանդակում արդյունաբերական քաղաքականության իրականացման գործնական մեխանիզմներ: Գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի նախագիծը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օրենքի նախագծի լրամշակման հարցում համագործակցել հեղինակի հետ: Նույնաբովանդակ եզրակացություն է տրվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ` «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի վերաբերյալ: Պատգամավորն առաջարկել է պետտուրքը սահմանված ժամկետում չգանձելու և սահմանված ժամկետում չվճարելու համար նախատեսված տույժի դրույքաչափը օրական 0.5 տոկոսի փոխարեն սահմանել 0.15 տոկոսի չափով: Ընդունելի համարելով այս առաջարկը, գործադիրը ոչ նպատակահարմար է համարել մյուսները և արել հանդիպակաց առաջարկներ:

ԲՀԿ պատգամավորի 2 նախագիծն ամբողջովին չմերժելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտեց այդ հանգամանքը:

Հիշեցնենք, որ ԲՀՀԿ-ականները մշտապես դժգոհում են, որ կառավարությունը չի ընդունում իրենց նախագծերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ