03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրաժարական կտա՞

Հայաստանի Հելսինկյանի կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ու ՀՔԱ վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ողջունում են ՄԻՊ Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը դատական համակարգում կոռուպցիայի վերաբերյալ:

Իշխանյանը նշեց, որ զեկույցում գրված է այն, ինչ որ բոլորը գիտեն: Սակայն այն, որ Անդրեասյանը հրապարակել է այդ զեկույցը, նա համարձակություն է որակում:

Հարցին, թե արդյոք կարելի է ենթադրել, որ Անդրեասյանը հրաժարական կարողէ  տալ, Իշխանյանը պատասխանեց, որ օրենքով նրան ոչ ոք չի կարող պարտադրել: ՛՛Բայց կարող են գործել տարբեր մեխանիզմներ ահաբեկման, եթե այդպիսի դեպքեր լիներ, կիմանանք, ու կարող ենք արձանագրել, որ այդ անկախ կառույցը գոյություն չունի Հայաստանում՛՛,-հավելեց Իշխանյանը:

՛՛Սերժ Սարգսյան և իրավական համակարգ հասկացությունները համատեղելի են այնքանով, որքանով համատեղելի են կրակն ու ջուրը կամ մահն ու կյանքը: ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը ամբողջովին ողջունում եմ՛՛,-նշեց Սաքունցը՝ հավելելով, որ կպաշտպանի Անդրեասյանին, եթե կարիքը լինի:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ