13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աճել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ ընտրությունների ժամանակ միշտ լարվում է  քաղաքական մթնոլորտն ու այդ պատճառով էլ ուժեղանում են գրոհներն ընդդեմ լրագրողների:

Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Միայն 2013թ. 9 ամսվա տվյալներով լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն ավելի շատ է՝ 7 դեպք, քան ամբողջ 2012թ.՝ 4 դեպք: 2013թ. 9 ամսում եղել է 49 ճնշում, իսկ ամբողջ 2012թ.-ին՝ 37 ճնշում: 

Ըստ Մելիքյանի՝ ընտրություններին շատերը փորձում են որևէ ՛՛օգուտ՛՛ տալ, և նման կերպ փորձում են դա անել նաև լրագրողներին ճնշելով:

 Այս տարի ավելացել է նաև դատական գործերի թիվն ընդդեմ լրագրողների: 2013 թ-ի ինը ամսում 20 գործ է հարուցվել լրագրողների դեմ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ