27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջավախյանի “Վերնիսաժը” նաեւ Վերնիսաժում. Թումոյից հետո էլի գրում են /վիդեո/

“Ես գրելու գործում վաղահաս չեմ, 30 տարեկանից եմ սկսել գրել: Նյութերս տանում էին “Գարունի” խմբագրություն. Մերուժան Տեր-Գուլանյանին հորս քաշած թթի օղին էին տանում, որ նյութերս օղու խաթեր տպեր, բայց օղին վերցնում էր նյութերը մերժում”,-ասաց արձակագիր Լեւոն Ջավախյանը: Իսկ լրագրողների հետ հանդիպման թեման նրա “Վերնիսաժ” ժողովածուն էր: Այն հրատարակվել է քաղաքականությամբ զբաղվող մի հայտնի մարդու հովանովորությամբ, ով սակայն չի ուզում անունը նշվի:

Ջավախյանի արձակը ինքնակենսագրություն է, ինքնակենսագրական շանսյոնե, որտեղ չես կարող ստել: Նրա պատմվածքներում հերոսն ու հեղինակը նույնանում են, իսկ ինքը տարիքն առած դեպի մանկություն է գնում: 

“Ես մանկությունս եմ  հիշում, ես դեպի մահ չեմ գնում”,-ասաց նա:

“Վերնիսաժը” վաճառվելու է գրախանութներոււմ եւ Վերնիսաժում:Այն երկու հազար դրամ է լինելու: Վերնիսաժում անձամբ հեղինակն է վաճառելու եւ Henaran.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ինքն էլ է անկ վաճառելու` ասաց. “Դե եթե սակարկեն,կսակարկվենք”: 

 Թե ովքեր են ստեղծագործել Լոռու Թումոյից հետո եւ այլ հետաքրքիր մտքեր տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ