10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընչազրկության և աղքատության սահմանագիծը

 Այսօր  աղքատների օգնության միջազգային օրն է:

 “Աշխարհում երկուս ու կես միլիարդ աղքատ կա, որից մեկ միլիոնը չքավոր են: Աղքատությունը աշխարհում դասակարգվում է` կա աղքատություն և կա ընչազրկություն: Հայաստանում այդպես չէ, բոլորին մեկ բառով ասում են աղքատ: ՄԱԿ-ի չափորոշիչներով օրեկան մինչև 2 դոլար եկամուտ ունեցողը համարվում է աղքատ, մինչև 1դոլար եկամուտ ունեցողը ընչազուրկ”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Պաշտոնական տվյալներով Հայաստանում` ընտանիքների մոտ 37 տոկոսը աղքատ են, որից 7 տոկոսը չքավոր են:

Սոցիոլոգը տեղեկացրեց, որ իր կենտրոնի տվյալներով  բացարձակ աղքատների թիվը հասնում է 47 տոկոսի, բայց իրենց աղքատ են համարում` 20 տոկոսը:

՛՛Մեր ըվյալներով 10 տոկոսը ընչազուրկներն են, որոնցից մեծ մասը սոված է պառկում քնելու: Բնակչության կեսը ունի ավանդ բանկերում, միջինը 1000 դոլար: Դա հին հայկական հիվանդություն է` կուտակել մի տեղ գումար, որը կարող է օգնել պահի տակի ի հայտ եկած դժվարությունը հաղթահարել՛՛,-նկատեց Ադիբեկյանը:

Սոցիոլոգի բերած տվյալների համաձայն` 100 հազար ընտանիք Հայաստանում ստանում են աղքատության նպաստ, որի միջինը` 29 հազար դրամ է կազմում:

Աղքատության գիծը Հայաստանում 21 հազար դրամ է:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ