06 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Վարդան Պետրոսյանը ցուցմունքում կբացատրի ալկոհոլի հոտի առկայությունը. փաստաբանը հակադարձում է

Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կայունացել է դեպի դրականը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Վերջինս անդրադարձավ նաև վթարից տուժած ”Նիվա” մակնիշի վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած մի քանի դիտարկումներին: Նշենք, որ Հակոբյանն այսօր Panorama.am-ին ասել է, որ Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մեքենայի արագությունը եղել է ավել 71կմ/ժամ արագությունից: 

 Եղվարդի բժշկական կենտրոնից երբ Պետրոսյանը տեղափոխվել է ”Էրեբունի” բժշկական կենտրոն, այստեղ հերթապահ բժիշկը դերասանի հիվանդության պատմության գրքույկի առաջին էջում նշել է երկու հետևյալ նախադասությունները` ”Վարդան Պետրոսյանի բերանից ալկոհոլի հոտ է գալիս”, ”Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ է գալիս”: Սակայն, փաստաբան Բալոյանի խոսքով, տարօրինակն այն է, որ այս երկու նախադասությունների միջև ուրիշ գրիչով դրված է հարցական 2 նշան: Սրա հետ կապված Բաղդասարյանը այսպես պարզաբանեց. 

”Կա կառավարության որոշում, համաձայն որի խմածությունը ստուգվում է արտաշնչման միջոցով, արյունով կամ մեզով: Վարդան Պետրոսյանի մոտ խմածությունն ստուգել են մեկ ժամ հետո արտաշնչման միջոցով, պարզվել է, որ ինքը սթափ վիճակում է գտնվել, կազմակերպվել է կառավարության որոշմամբ համապատասխան ակտ: Ապա ”Նաիրի” բժշկական կենտրոնից հետո նա տեղափոխվել է ”Էրեբունի” ԲԿ, որտեղ իր խմածությունը չի ստուգվել: Երկու տեղից էլ ստացել եմ համապատասխան գրություն”:

Ինչ վերաբերում է  բժշկական փաստաթղթերին, ապա փաստաբան Բաղդասարյանը շեշտեց. ”Փաստաթղթերի մեջ բժիշկը գրել է, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է գալիս և պետք է ստուգել խմածությունը, և հարցականի նշան է դրել, այսինքն` խմած եղել է, թե ոչ”:

Փաստաբանը վսհատեցնում է, որ որպես կանոն բոլոր վթարների գործերով բժշկի կողմից կասկածի տակ է առնվում խմածությունը: Նա նշեց, որ ունի նմանատիպ մի քանի տասնյակ գործեր, և գրեթե բոլոր գործերում էլ խմածությունը ստուգվում է:

”Ինչի՞ է բժիշկը նման արտահայտություն արել, Վարդան Պետրոսյանը ցուցմունքում կհայտնի, սպասեք ցուցմունքին, ինքը խմած չի եղել, ստուգվել է, պարզվել է` ինչու է ալկոհոլի հոտ եղել, նա մանրամասն կասի իր ցուցմունքում, առաջ չընկնենք”:

 Արագության հետ կապված դերասնի փաստաբանը նկատեց, որ դատավտոտեխնիկական փորձագիտական մեթոդիկայի համաձայն պարզել ինչքան է ստույգ արագությունը, հնարավոր չի: ”Փորձագետները տալիս են նվազագույն արագաություն և թուլատրում են դրանից ավելի` 72, 73 կմ/ժամ”:

Ինչ վերաբերում է նրան, որ տուժող կողմի փաստաբանը ասել է, որ բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այլ ոչ թե ճանապարհի վրա, երթևեկելի մասում, ապա դերասանի փաստաբանն ասաց. ”Բանուկ մասում է եղել: Ընդ որում այն տեղում, որտեղ թափված է եղել անտիֆրիզը և յուղը: Անտիֆրիզը ուղղահայաց թափվում է գետնին, ինչպե՞ս կարող է հողածածկ գոտում վթար լինի, բայց թափվի բանուկ մասում: Տրամաբանորեն հնարավոր չի: Կարող եք լուսանկարն նայել”:

Բաղդասարյանը  հերքեց նաև, որ Պետրոսյանի կողային հայելին ”Նիվայի” սրահի մեջ է ընկել:

”Ցանկացած մարդ թող ասի` ավտովթարի հետևանքով կողային հայելին կընկնի մեքենայի մեջ, մի հատ մտածենք, մի ամիս հետո գտնում են , եթե ես այդպիսի բան ասեմ, ինձ կհավատան, ես չեմ հավատում դրան”:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին վթար էր եղել: 

Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ”Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ”: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ