06 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Տեր-Պետրոսյանից անկախ պետք է լինի

”Պետք է քաղաքական ընդդիմությունը փոխի իր գործելաոճը”,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ, ՀԱԿ նախկին անդամ Պետրոս Մակեյանը: ”Այն ռեսուրսը, որ գոյություն ունի, պետք է օգտագործի, առարկաները կոչի իր անուններով, և ակտիվ զագհված դեռևս կա, դուրս բերի փողոց, բայց ոչ թե այն գործելաոճով, որ արվել է նախորդ տարիներին”,-ասաց նա:

Ավելի մանրամասնելով` Մակեյանը նկատեց, որ օրինակ` Հայ ազգային կոնգրեսը պետք է քաղաքական գործընթացներից դուրս մղի առաջին նախագահին: ”Քաղաքական այն ուժը, որ կա ՀԱԿԿ-ի մեջ, նրա մի մասը գոնե ընկեր են եղել ինձ ու մնում են, նրանք պետք է քաղաքական գործընթացներին մասնացկեն, բայց առանց առաջին նախագահի: Անձի խնդիր չկա, ուղղակի պետք է դուրս մղել գործընթացներից, քանի որ երեք նախագահներն էլ մեղավոր են”:

Հարցին, թե եթե Տեր-Պետրոսյանի անունը այլևս չկապվի Կոնգրեսի հետ, կմասնակցի նրա հետ կապված գործընթացներին, Մակեյանը պատասխանեց. ”Իհարկե, ոչ:

Այսօր ՀԱԿ-ի քաղաքական էլիտայում կան մարդիկ, ովքեր ինձ համար անընդունելի են ու քիչ են տարբերվում այսօրվա իշխանական անհատներից”:

Ինչ վերաբերում է ամբողջ ընդդիմությանն, ապա Մակեյանը կարծում, որ հասարակությունը պետք է կարողանա տարբերել իրական ու ձևական ընդդիմությանը: ”Պետք է հիշենք` 2008-ից 2011-ը միավորված էր ընդդիմությունն ու օրակարգ էր պարտադրում իշխանություններին: Այդ գարնանից հետո երբ մի քանի սխալներ թույլ տվեց, դրա արյունքում թուլացավ, ապա քանդվեց, բաժան-բաժան եղան ու հիմա իշխանության ձեռքերը լրիվ ազատ են, բայց դա ժամանակավոր է, որովհետև հասարակության մեջ կուտակվում է ատելությունն իշխանության դեմ, ու դա չի կարող չբերել իրական ուժերի համախմբան”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ