29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Որքան շուտ հայտնաբերվի քաղցկեղը, այնքան հեշտ կլինի բուժելը. ուռուցքաբան

 “Քաղցկեղը որքան շուտ հայտնաբերվի, այնքան հեշտ կլինի բուժումը: Բուժման հարցում մենք ունենք հաջողություններ: Քաղցկեղը ընդհամենը ախտորոշում է և ոչ թե մահապատիժ”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:

Ուռուցքաբանը տեղեկացրեց, որ քաղցկեղը իրեն բնորոշ ախտանիշ չունի, այն թաքնվում է այլ հիվանդությունների ախտանիշների տակ:

 Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ  ՀՀ-ում տարեկան 8 հազար մարդ է հիվանդանում քաղցկեղով: Չնայած նախորդ տարվա համամեատությամբ պակասել են մահացության դեպքերը, սակայն քաղցկեղածին  հիվանդությունների  աճ է նկատվել:

Բժիշկը հենց այս հանգամանքից ելնելով հետևություն է անում.“Սա նշանակում է, որ բուժման ընթացակարգը բարելավվել է: Մոտ 10 հազար հիվանդ է մեր կլինիկայում բուժում ստանում: Մեր կլինիկան ունի պոլիկլինիկական մաս, որտեղ հիվանդները մեր հսկողության տակ են գտնվում, մինչև իրենց կյանքի վերջը”:

 Հայաստանում ավելի շատ գրանցվել են  թոքերում առաջացող քաղցկեղի դեպքերը, բժշկի տվյալներով` տարեկան մոտ 1000 մարդ հիվանդանում է թոքի քաղցկեղով: Երկրորդ տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, իսկ երրորդ տեղում՝ ստամոքսի քաղցկեղը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ